-
09.09.2014|
17:00
ԱԺ ոչիշխանական քառյակի այսօրվա հրավիրած նիստին լրագրողները ստիպված էին տևական ժամանակ սպասել ԱԺ ՀՅԴ խմբակցության մոտ: Նիստից հետո լրագրողներին քառյակի քննարկումների և օրակարգի մասին պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
-
09.09.2014|
16:59
Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով Ղազախստանում է: Նրա և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման օրակարգում են Կասպից ծովի կարգավիճակի, տարածաշրջանի անվտանգության, Իրանի ու Ղազախստանի միջև առևտրի ծավալների մեծացման հարցերը:
-
09.09.2014|
16:57
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին կայցելի Չինաստան։ Օբամայի այցի նախապատրաստման նպատակով այս օրերին Չինաստանում է Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան գլխավոր խորհրդական Սյուզն Ռայսը։
-
09.09.2014|
16:56
Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի՝ ըստ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի:
-
09.09.2014|
16:54
Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ակնկալվում է նոյեմբերին՝ ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Եռակողմ հանդիպումը ծրագրված է Փարիզում:
-
09.09.2014|
16:51
ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ միայնակ չի պայքարի, նախագահ Բարաք Օբաման հոգ կտանի այդ մասին, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Ջոն Էռնեստը:
-
09.09.2014|
16:50
Մեծ Բրիտանիան կարող է միանալ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի արշավին՝ գրել է The Times-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը: Այդ որոշումը բրիտանական իշխանությունները կարող են կայացնել հոկտեմբերին:
-
09.09.2014|
16:47
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին ու տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը:
-
09.09.2014|
16:41
Անհրաժեշտ է Հայաստանում բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը՝ կապված անօրինական միգրացիայի ռիսկերի հետ: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարարեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վերժինի Արտոն:
-
09.09.2014|
16:30
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ասել է.